չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂՀ պետպարգևը կորցրած անձինք, նրանց հարազատները կարող են դիմել Արցախի նախագահի աշխատակազմ՝ վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար

ԼՂՀ պետպարգևը կորցրած անձինք, նրանց հարազատները կարող են դիմել Արցախի նախագահի աշխատակազմ՝ վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ԼՂՀ պետական պարգևը (շքանշան, մեդալ) կորցրած անձինք կամ նրանց հարազատները կարող են դիմել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ պետական պարգևի վկայականի կրկնօրինակը կամ տվյալ փաստը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու համար:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

  • Կիսվել: