երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է. Շոյգու

ԼՂ-ում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է. Շոյգու

Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբն այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»:

 

 

 

  • Կիսվել: