ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամփոփել է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ապրիլի 2-ին ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛։

Նշվում է նաև, որ խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով իրականցվել է պարեկություն։

Սակրավորական խմբերը 24 ժամվա ընթացքում պայթուցիկ օբյեկտներից մաքրել են 0,4 հեկտար տարածք. ՛՛Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2359,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26257 պայթուցիկ առարկա՛՛

Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

 

  • Կիսվել: