ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել. որևէ միջադեպ չի արձանագրվել
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրւթյունից:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել, և որևէ միջադեպ չի արձանագրվել:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: