հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների հրամանատարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում մինի-անցակետ կտեղադրվի (տեսանյութ)

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների հրամանատարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում մինի-անցակետ կտեղադրվի (տեսանյութ)

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորագնդի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը հայտնել է, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տարածքում, ադրբեջանական կողմի հետ համաձայնության արդյունքում, մինի-անցակետ կտեղադրվի, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տարածած տեսաձայնագրության՝ Վոլկովի խոսքով՝ տեղադրվող անցակետը հագեցած կլինի բեռներ, ապրանքներ, մեքենաներ ստուգելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով, ռենտգեն ու սկաներ համակարգերով։

Այն կտեղադրվի ճանապարհի սկզբնամասում, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Անհրաժեշտության դեպքում ՌԴ խաղաղապահները կհամագործակցեն տեղական և ադրբեջանական համապատասխան մարմինների հետ՝ բացառելու մաքսնանենգ ապրանքերի, իրերի ու բեռների տեղափոխումը։ 

Այդ նույն ճարցազրույցում Վոլկովը հավաստիացնում է, որ ռուս խաղաղապահները պաշտոնական գրագրության մեջ «շատ կոռռեկտ է և օգտագործում է բացառապես ադրբեջանական տեղենուններ, օրինակ՝ Ստեփանակերտի փոխարեն օգտագործում է Խանկենդի տեղանունը»։

Ապա նա ներողամտություն է հայցում ադրբեջանական կողմից հնարավոր իրենցից անկախ «թյուրիմացությունների համար կապված տեղանունների հետ»։

  • Կիսվել: