ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ-ում Մերձավոր Արևելքից զինյալներ չպիտի լինեն. ՌԴ փոխարտգործնախարար

ԼՂ-ում Մերձավոր Արևելքից զինյալներ չպիտի լինեն. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի-ին, որտեղ  մեկնաբանել է Ղարաբաղյան վերջին պատերազմում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը արձանագրված փաստ է, որը հաստատել ենք ոչ միայն մենք: Նրանց թիվը մոտ 2000 էր:

Հենց սկզբից մենք անհանգստություն ենք հայտնել ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող ծայրահեղ տրամադրվածություններով վարձկանների՝ այնտեղ հայտնվելու կապակցությամբ: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Նրանք այնտեղ չպիտի լինեն՛՛:

  • Կիսվել: