հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԼՂ-ում հրադադարի ռեժիմի նոր խախտումներ չեն գրանցվել. ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչ

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի նոր խախտումներ չեն գրանցվել. ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նոր խախտումներ եւ սադրանքներ չեն գրանցվել, հայտնել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների՝ Կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մաասնավորապես, ասել է. ՛՛Խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրադրությունը հանգիստ է: Չեն նկատվել հրադադարի ռեժմի խախտումներ եւ սադրանքներ: Շուրջօրյա իրականացվում է իրադրության մոնիթորինգ՛՛:

Սպան հավելել է, որ  ՌԴ խաղաղապահները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծում կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը:

 

  • Կիսվել: