ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնում ծառայելու են 60 զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից

ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնում ծառայելու են 60 զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնում ծառայելու են 60 զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Ria.ru—ն։

«Հրադադարի մոնիթորինգի կենտրոնի տեղադրությունը որոշվել է՝ Ադրբեջանի Աղդամի շրջանում: Կոնտեյներներն արդեն տեղ են հասել, շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք եւ ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ ուղեւորվել»,- Չավուշօղլուին է մեջբերում Sabah պարբերականը:

Նա հավելել է, որ սա կլինի ոչ մեծ դիտորդական կենտրոն, չնայած անհրաժեշտության դեպքում այն կարելի է ընդլայնել:

«Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք եւ միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց կտանք»,- հավելել է թուրք նախարարը:

  • Կիսվել: