երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԼՂ-ում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները զոհվել են Լեռնային Ղարաբաղում ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, հայտնում է rbc.ru-ն:

"Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից վերադառնալիս ռուս զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել:

Գնդակոծության արդյունքում մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են", - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ռուսաստանի և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: