շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-Վե» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչով

ԼՂ-ում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-Վե» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչով

ԼՂ-ում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-Վե» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:

 

Ըստ գերատեսչության՝ պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ տերմոտարաների մեջ, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ժամանակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: