չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ֆինանսական նվիրաբերության գանձապետական հաշիվ կբացվի

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ֆինանսական նվիրաբերության գանձապետական հաշիվ կբացվի

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար օրվա ընթացքում գանձապետական հաշիվ կբացվի:

Այս մասին սեպտեմբերի 28-ին Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ  ինչպես քաղաքացիներ, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ շատ են դիմում՝  խնդրելով ուղղորդել՝ թե ինչպես կարող են իրենց կողմից աջակցությունը հասցեավորել տեղահանված անձանց կարիքների սպասարկմանը:

«Այսօր ֆինանսների նախարարի հետ պայմանավորվել ենք, որ օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ բացված կլինի և դրա վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության կայքում: Հետևաբար՝ բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, այդ տեղեկատվությունը հասանելի կլինի և մենք նախապես հայտարարված կարգով նաև պարբերաբար հաշվետվություններ կտարածենք, թե միջոցներն ինչպես են օգտագործվել»,-հավելեց փոխվարչապետը:

  • Կիսվել: