շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ից արդեն 1155 ուսանող դիմել է մեր բուհեր եւ հաշվառվել է. Դա ուսանողների շուրջ 50 տոկոսն է. նախարար

ԼՂ-ից արդեն 1155 ուսանող դիմել է մեր բուհեր եւ հաշվառվել է. Դա ուսանողների շուրջ 50 տոկոսն է. նախարար

Մենք բուհական կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել ենք եւ բոլոր ուսանողները, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում գտնվում են մեզ մոտ, ունեն հնարավորություն պետական բուհերում իրենց կրթությունը շարունակելու: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հրապարակված է բուհերի, քոլեջների, ուսումնարանների ցանկը:  Արդեն 1155 ուսանող դիմել է մեր բուհեր եւ հաշվառվել է: Դա ուսանողների շուրջ 50 տոկոսն է»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին կրթաթոշակը տրվում է 2023-2024 ուսումնական տարվա համար. «Իսկ մինչեւ ուսումնական տարվա վերջը կունենանք ավելի երկարաժամկետ որոշումներ ամբողջ ուսումնառության ընթացքի համար»,- հավելեց նա:

  • Կիսվել: