չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքներում երեք օդանավակայան կկառուցվի

ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքներում երեք օդանավակայան կկառուցվի

Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախատեսվում է կառուցել երեք օդանավակայան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է minval.az-ը:

Նա, մասնավորապես, նշել է.. ՛՛Ֆիզուլիում (Վարանդա) արդեն սկսվել են օդանավակայանի կառուցման աշխատանքները: Մենք օպերատիվ կերպով սկսել ենք ականազերծման հետ կապված հարցերը, քանի որ դա առաջնային խնդիր է: Ծրագրվում է օդանավակայաններ կառուցել Լաչինում (Քաշաթաղ) և Զանգելանում (Կովսական):

Զանգելանը կդառնա կարևոր լոգիստիկ կենտրոն, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունների իրականացման շրջանակներում՛՛:

 

 

  • Կիսվել: