շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՂ հիմնախնդրում մեր ուշադրությունը սևեռել ենք բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների ուղղությամբ. ԱՄՆ դեսպան

ԼՂ հիմնախնդրում մեր ուշադրությունը սևեռել ենք բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների ուղղությամբ. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի համակարտության կարգավորման մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։

Լին Թրեյսին նաև նշեց, կարևոր է, որ գլոբալ համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության հարցով քննարկումները շարունակվում են, դրանք լինում են օնլայն ձևաչափով:

«Որպես համանախագահ՝ մեր խնդիրն է աջացել, որպեսզի տևական խաղաղ կարգավորում լինի այս հակամարտությանը», - ասաց նա։

Դեսպանը խոսեց նաև՝ ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի շրջանակներում ԼՂ ժողովրդին մարդասիրական աջակցության ցուցաբերելու մասին՝ նշելով, որ հպարտ է դրա համար։

«Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել: Այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտվել են, փորձում ենք մեր ուշադրությունը սևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին», - ասաց դեսպանը։

  • Կիսվել: