ԼՂ հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International
Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել: Այս մասին ասված է ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Բացի դրանից՝ զեկույցում նաև ասվում է. «Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»: