երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԼՂ հարցը տարածաշրջանում խաղաղության և բարեկամության հնարավորություն է. Զարիֆ

ԼՂ հարցը տարածաշրջանում խաղաղության և բարեկամության հնարավորություն է. Զարիֆ

Իրանի արտգործնախարարն ասել է. «Ղարաբաղի հակամարտության ճգնաժամը որպես Թեհրանի և Մոսկվայի համատեղ մտահոգություն, լուծվել է Ռուսաստանի միջնորդությամբ և այժմ դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարեկամության հնարավորություն», գրում է parstoday.com-ը: 

Երեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հադիպման ժամանակ բարձր գնահատելով  ՌԴ նախագահին  Ղարաբաղյան հակամարտությանը միջնորդելու համար, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Ղարաբաղյան ճգնաժամը Թեհրանի և Մոսկվայի ընդհանուր խնդիրն է, որը  տարածաշրջանում վերածվել է խաղաղության և բարեկամության հնարավորության»:

Անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի լավ հարաբերություններին, Լավրովն ասել է.«Այսօրվա հանդիպմանը քննարկվել են  Ղարաբաղում տիրող իրավիճակը, ՀԳՀԾ-ն, Սիրիայի ու Աֆղանստանի  հարցերը և  Պարսիցծոցյան  տարածաշրջանի իրավիճակը»:

Շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, Զարիֆը երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ երկկողմ և տարածաշրջանային խորհրդակցությունների մասնակցելու նպատակով:

Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր, որտեղից Զարիֆն այցելել է Ռուսաստան, այստեղից էլ կմեկնի  Վրաստան, Հայաստան և Թուրքիա:

  • Կիսվել: