երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը

ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը

Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է աշխատանքը, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաեւը եւ Ալեքսեյ Օվերչուկը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստի ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարները եւ քննարկել 2021թ. հունվարի 11-ի՝ երեք երկրների ղեկավարների հայտարարության շրջանակներում կատարվող հետագա աշխատանքների ընթացքը:

  • Կիսվել: