հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ հակամարտության սրման իրական վտանգ կա, պետք է սկսել ամենասկզբից. ԵԱՀԿ նախագահ

ԼՂ հակամարտության սրման իրական վտանգ կա, պետք է սկսել ամենասկզբից. ԵԱՀԿ նախագահ

Ես չունեմ կախարդական բանաձեւ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները։ Այս մասին այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը, հայտնում է Report գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձեւ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը անգնահատելի են: Մենք պետք է սկսենք ամենասկզբից `վստահության և անվտանգության հաստատման միջոցներից մինչև զենքի սովորական վերահսկողություն»,- ասել է Լայչակը:

ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ կողմերի միջև համագործակցությունը և ակտիվ երկխոսությունը կարող են կանխել հակամարտությունները և հնարավորություններ ստեղծել:

  • Կիսվել: