հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Մեզինցևը։

«Սիրիայից 50 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա, որը հատկացվել է Կիևի և Զապորոժիեի շրջանի բնակիչներին», -ասել է նա։ 

Նշենք, որ Ադրբեջանում ՌԴ ՊՆ-ի ներկայացուցչի այս հայտարարությունն արդեն հիստերիա է առաջացրել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: