ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից, և մենք հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»,-իր խոսքում նշեց վարչապետը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը:

  • Կիսվել: