շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են անցկացնում 27 դիտակետում և վերահսկում իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛:

  • Կիսվել: