ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: