ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

Նա ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են դարձել: ՛՛Վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը՛՛,-գրել է Քավանոն՝ հիշեցնելով, որ այնտեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։

 

 

  • Կիսվել: