շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես ԼՂ հիմնախնդրի մասին հարցը ձևակերպված Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ՝ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, դա արձանագրել են միջազգային հանրության գրեթե բոլոր անդամները։ Խոսքը նաև այդ փաստաթղթի մասին է, բնականաբար՝ հիմնախնդիրը լուծված չէ, հիմնախնդիրը լուծման անհրաժեշտություն ունի։ Եվ մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հնարավոր է հիմնախնդիրը լուծել՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե արդյոք այդ փաստաթղթում արձանագրվա՞ծ է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Բնականաբար փաստաթղթում, եթե նկատի ունեք բառ առ բառ, ապա այդպիսի բան չկա գրված, բայց Լեռնային Ղարաբաղի մասին նշում կա, որը նաև նշանակում հիմնախնդրին անդրադարձ։

Կա նաև անդրադարձ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև 2021-ի նոյեմբերի 26-ի հատյարարություններին, որտեղ հստակ նշված ԼՂ հիմնախնդրի մասին դրույթ, և կարծում եմ, որ անդրադարձը ավելի լավ կոնտեքստում կա, և հիմնախնդիրը լուծված չէ՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: