շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լելե Թեփե, թե այլ՝ որևէ բարձունք էական չէ, դա դեռ վերջնական չէ. Հարությունյան

Լելե Թեփե, թե այլ՝ որևէ բարձունք էական չէ, դա դեռ վերջնական չէ. Հարությունյան

Նման վարքագիծ ունեցող երկրի հետ երկխոսություն հնարավոր չէ: Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, խնդիրը միայն Արցախը չէ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց. ՛՛Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց բավականին մեծ քանակի ուժեր ենք վնասազերծել՛՛:

Խոսելով մամուլում շրջանառվող հակասական լուրերի մասին՝ կապված Լելե Թեփեն մեր կողմից հետ վերցնելու շուրջ՝ նախագահն ընդգծեց. ՛՛Լելե Թեփե թե այլ՝ որևէ բարձունք նշանակություն չունի, որովհետև համատարած ու լայնածավալ պատերազմ է ընթանում, դա դեռ վերջնական չէ, մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, հակառակորդն իր բանակի ողջ ուժերը շարունակում է օգտագործել, մենք առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա ենք հաշվում, դիրք ենք տալու, թե վերցնելու՝ պետք չէ դրան անդրադառնալ՛՛:

ԱՀ նախագահն ասաց, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող ողջ տեխնիկան հարձակողական է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ թիրախի տակ առնելով քաղաքացիական բնակչությանը։

Հարությունյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ գործընթացին և ասաց. ՛՛Ճանաչման շուրջ քննարկումները շարունակվւմ են, բայց մեզ համար այսօր անվտանգությունն է գլխավոր, կճանաչեն, չեն ճանաչի՝ մենք պետք է հաղթենք, դրանից հետո կամ ընթացքում քաղաքական ճիշտ որոշումներ կկայացնենք՛՛:

Գիշերվա մարտերի մասին խոսելով՝ նախագահն ասաց. ՛՛Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում, մեզ գիշերը հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք ցերեկային մարտերի ժամանակ կորցրել էինք, հակառակորդն այսօր միայն հարավային թևում հարյուր տեխնիկա է օգտագործել, մի պահ չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա ենք խփել:

Լոկալ հաջողություններով դեռ մենք հաջողություն չենք ապահովել, մեր տակտիկան է՝ զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառենք, ինչպես արել ենք 1992-94 թթ, այլ տարբերակ չկա, դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում:

Նա նշեց նաև, որ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, գերենալները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու, աջակցել են, ովքեր չեն մասնակցել, ցանկություն չեն հայտնել:

՛՛Ղահրամայնանը, Կարապետյանը, Մնացականյանը զանգել են, առաջարկել են իրենց ծառայությունը, մենք սիրով ընդունել ենք, Ազատամարտիկների միությունն էլ զբաղված է կամավորականների հավաքագրմամբ:

Բոլորը, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանության հետ, ներկա են եղել՛՛,-հավելեց ԱՀ նախագահը:

 

 

  • Կիսվել: