շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին ասված է Լեհաստանում Հայաստանի դեսպանատան թվիթերյան էջում:

«Մենք ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով հանձնաժողովի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ։

  • Կիսվել: