հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավրովը նախարար Մնացականյանին լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ

Լավրովը նախարար Մնացականյանին լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ:

Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի կայունացմանն ուղղված։ Պատրաստվում է խոսել Ադրբեջանի արտգործնախարար Դ. Ա. Բայրամովի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: