երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել արցախյան հակամարտության շուրջ

Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել արցախյան հակամարտության շուրջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցները` կարեւորելով այդ ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգումը:

"Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմապլանային համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում կորոնավիրուսի համաճարակին և դրա հետևանքներին հակազդելու հարցերում ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ",-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: