հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ, տեղեկացնում է ՌՒԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական ԱԳՆ-ում իր աղբյուրին:

Նշվում է, որ աղբյուրն ասել է. ՛՛Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց՛՛:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

  • Կիսվել: