երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելն է. Փաշինյան

Լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելն է. Փաշինյան

Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը դադարեցված չեն։ Ակնհայտորեն, Հայաստանն ու ԼՂ–նհակառակն են պնդում։ Կարծում եմ` այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է»,– ասաց վարչապետը։
 
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ–ն հետևողականորեն աշխատելու է այդ ուղղությամբ։

  • Կիսվել: