չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի. Նիդերլանդների ԱԳՆ

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի. Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան։

՛՛Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։ Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: