ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել

Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել։

 Նրանք այժմ պահանջում են Լաչինի միջանցքում նաև ադրբեջանական կողմի վերահսկողություն, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության առանձին կետեր ստեղծում։ Ադրբեջանական կողմը իր այս պահանջները հիմնավորում է նրանով, թե իբր հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո «Լաչինի միջանցքն օգտագործել է Ադրբեջանի տարածքը ականապատելու համար»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցուցարարները պահանջում են, որ Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, վերահսկվեն համատեղ՝ ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից։

  • Կիսվել: