շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի». Ադրբեջանի ԱԳ նախարար

«Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի». Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին Բաքվում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Turan-ը։

Բայրամովը, մասնավորապես, նշել է. ՛՛Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանը այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի:

Նրա խոսքով՝ 2021 թվականին Ղարաբաղում ՛՛տեղադրված ականներն՛՛ այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ ՛՛Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները և չի կատարում Ադրբեջանի տարածքից հայկական զինված բոլոր կազմավորումների դուրսբերման պարտավորությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն արուքյանն ասել է. ՛՛Ադրբեջանը կեղծ հիմքեր է ստեղծում Լաչինի միջանցքը վիճարկելու համար՛՛:

  • Կիսվել: