շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լաչինի միջանցքի երթևեկությունը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքի երթևեկությունը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար։ 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

  • Կիսվել: