ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Հայկ Խանումյանի և Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը

ԿԸՀ են ներկայացվել նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Հայկ Խանումյանի և Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար փետրվարի 14-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովն այսօր ստացել է «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանի, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանի և ինքնաառաջադրված թեկնածու Բելլա Լալայանի գրանցման փաստաթղթերը:

Հանձնաժողովը տեղեկացնում է, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել «Արցախի Պահպանողական» կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին` ԿԸՀ կայքում:

  • Կիսվել: