երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ Արցախում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ Արցախում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կարևոր ներդրում ունի, որ մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սա այս բարդ իրավիճակում խաղաղության ու լավատեսության իսկապես լուրջ և կարևոր գործոն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կողմերի հետագա գործողություններին և խաղաղապահների անժամկետ ներկայության  հեռանկարին, Սերգեյ Կոպիրկինը հակիրճ պատասխանեց. «Կյանքը ցույց կտա»։

  • Կիսվել: