շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կյանքից հեռացել է Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը

Կյանքից հեռացել է Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկանում ենք, որ 39 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը:

Մխիթար Սարգսյանը ծնվել է 1982թ.-ի նոյեմբերի 9-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:

1990թ.-ին ընդունվել և 2000թ.-ին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը:

2000-2002թթ.-ին ծառայել է ՊԲ-ում, որպես ժամկետային զինծառայող:

2008թ.-ին ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը ևստացել «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտություն:

2014-2015թթ.-ին ծառայել է ՌԷՊ-ում, որպես պայմանագրային զինծառայող:

2015թ.-ին ընտրվել և 2019թ.-ին վերընտրվել է Բերդաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում:

Ամուսնացած չէր:

  • Կիսվել: