կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լեմկին ինստիտուտը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Արցախի  շրջափակումը վերացնելու համար

Լեմկին ինստիտուտը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը  կրկին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցի շրջափակման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Փետրվարի 12-ին լրացավ ադրբեջանական կեղծ էկոլոգների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման երկրորդ ամիսը։

Չնայած միջազգային հանրության անդամների որոշ  ջանքերին, ոչինչ չի վկայում այն մասին, որ շրջափակումը կվերացվի կամ ադրբեջանական ռեժիմը պատժամիջոցների կենթարկվի այդ հումանիտար ճգնաժամը թույլ տալու, հավանություն տալու և աջակցելու համար։ Ընդհակառակը, միջազգային հանրությունը, կարծես, պատրաստ է լռել, քանի դեռ այս ռեժիմը կազմակերպում է բնիկ հայերի հերթական ցեղասպանությունը։

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտ  արդեն հրապարակել է նախազգուշացում և մի քանի թարմացումներ, որոնք տեղեկացնում են 2020 թվականի ագրեսիվ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հանցավոր գործողությունների ցեղասպան բնույթի, 2022 թվականի սեպտեմբերին բռնությունների սրման և 2022 թվականի դեկտեմբերից Արցախում հայերի շարունակվող շրջափակման մասին ։

Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք միջազգային հանրությանը ուղղված մեր կոչը ՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա անհապաղ վերացնի շրջափակումը, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դեմ ՝ հայ ժողովրդի դեմ պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունների համար և օգնել տարածաշրջանում հայ ժողովրդի խաղաղ երկխոսության, պաշտպանության և անվտանգության պատշաճ մեխանիզմի ստեղծմանը»:

  • Կիսվել: