երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կրակոցներ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից․ Բեգլարյան

Կրակոցներ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից․ Բեգլարյան

Վերջին 10 րոպեների ընթացքում երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում։ Այս մասին գրել է Արցախի պետնախարարի նախկին տեղակալ Արտակ Բեգլարյանը։

«Կարծես հրթիռային հարվածներ են հասցվել Ադրբեջանի կողմից։

Դեռ չգիտեմ թիրախը և հետևանքները:

Կրակոցներ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերը թռչել են Ստեփանակերտի վրայով/մոտակայքով», - գրել է Բեգլարյանը։

  • Կիսվել: