չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոտայքի հանրակրթական հաստատությունները հիմնադրամին փոխանցել են շուրջ 16 մլն դրամ

Կոտայքի հանրակրթական հաստատությունները հիմնադրամին փոխանցել են շուրջ 16 մլն դրամ

Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները ևս միացել են համահայկական շարժմանը և շուրջ 16 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Այս մասին հայտնում են մարզպետարանից: 

«Հանրակրթական հաստատությունների կողմից ըստ անհրաժեշտության հավաքագրվել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ կատարվել 8000 կարճ համարին:

Հավելենք, որ այս ժամանակահատվածում Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցների կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և հագուստ:

Հ.Գ.- Կանգ չենք առնում. շարունակում ենք նույն ոգով»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: