հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից (տեսանյութ)

Կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից (տեսանյութ)

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Տիկին Գեղեցիկին ու նրա դստերը հիվանդանոցի բակում դիմավորել են ծաղկեփնջերով եւ ծափողջյուններով:

Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը ծաղկեփնջեր է նվիրել նաեւ այս օրերին նրանց հետ աշխատած բուժանձնակազմի կին անդամներին եւ շնորհակալություն հայտնել նրանց:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ պայքարեցիք եւ հաղթեցիք»,-ասաց նա:

 

  • Կիսվել: