ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոռնիձորի ճանապարհի մեծ մասն արդեն ավարտված է, այն, կարելի է ասել, երթևեկելի է. Աբրահամյան

Կոռնիձորի ճանապարհի մեծ մասն արդեն ավարտված է, այն, կարելի է ասել, երթևեկելի է. Աբրահամյան

Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է անցնում է Կոռնիձորով: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում, նոր բնագիծ է ձևավորվում:
Կոռնիձորի ճանապարհը մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում, այդ ուղով սահմանափակ շարժեր է:

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»,-նշել է նա:

  • Կիսվել: