երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վարդանյանների  ընտանիքը Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքից ստիպված տեղահանվեց ու  հաստատվեց նույն շրջանի Ճանկաթաղ գյուղում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը, պատմել է Նոր Մարաղայում ապրած տարիների, ունեցած խնդիրների ու անելիքների մասին:
Нет описания.
«2014 թվականի նոյեմբերին աշխատելու հրավերով տեղափոխվեցինք Արցախի Նոր Մարաղա գյուղ: Ամուսինս աշխատանքի անցավ  տեղի ձկնաբուծարանում, տղաս ու աղջիկս էլ սկսեցին դպրոց հաճախել։ Զուգահեռ`  գյուղատնտեսությամբ էինք զբաղվում, մեծ քանակությամբ ընտանի թռչուններ ու կենդանիներ  պահում, այգի մշակում, գոհանում մեր ունեցածով:  44-օրյա պատերազմից հետո տեղափոխվեցինք Հայաստանի Հանրապետություն, որտեղ երկար մնալ չկարողացանք։ Վերադարձանք երկու ամիս անց`  Արցախի հանդեպ սիրով  ու կարոտով: Ամուսինս աշխատում է,  տղաս ուսանող է, աղջիկս էլ`  դպրոց  հաճախում»,-պատմել է տիկին Ռուզաննան:
Нет описания.
Տեղահանված ընտանիքը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 30 քառակուսի մետր մակերեսով ջերմոց է ստացել, որտեղ և տարբեր մշակաբույսեր է ցանել:

Нет описания.
«Վերջին շրջանում տեղացած կարկուտի և ուժեք քամու պատճառով ջերմոցը վնասվել է, բայց փորձում ենք վերականգնել: Բանջարանոցը նույնպես մշակում ենք, որպեսզի կարողանանք ինչ֊որ կերպ հաղթահարել մեզ պարտադրված  խնդիրները և օրվա հացը վաստակել»,-նշել է մեր զրուցակիցը:
Нет описания.
Խոսելով լիակատար շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներից՝ նա շեշտել է` սննդի պակասին դիմանում են,  բայց  հոգեբանական խնդիրները հաղթահարել  չեն կարողանում։

Нет описания.
«Ճնշումները հաղթահարել չենք կարողանում: Պարենամթերքի  սակավությանը դիմանում ենք, բայց  հանգիստ ու խաղաղ ապրել ենք ուզում։ Անգամ երեխաներին թույլ չեմ տալիս  մտնել բանջարանոց։ Վտանգավոր է։ Ամեն րոպե թշնամու դիրքերից կարող են կրակել»,-ընդհանրացրել է ընտանիքի մայրն ու ընդգծել, որ իրենց ապագան տեսնում են խաղաղ և անվտանգ Արցախում:

Нет описания.

  • Կիսվել: