հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կլիմայական պայմանների պատճառով Արցախի ոչ բոլոր երթուղիներն են կանոնավոր գործել

Կլիմայական պայմանների պատճառով Արցախի ոչ բոլոր երթուղիներն են կանոնավոր գործել

Գիշերվանից տեղացող առատ ձյան հետևանքով հանրապետության շրջաններից դեպի մայրաքաղաք գործող տրանսպորտային ոչ բոլոր միջոցներն են կատարել կանոնավոր երթևեկություն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ավտոկայանի Շահագործման բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։
 
«Այսօրվա դրությամբ գործել են ԱՀ Մարտունի քաղաքից և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից մեկական երթուղիներ։ Մնացած բոլոր երթուղիները, ելնելով կլիմայական պայմաններից, չեն գործարկվել, քանի որ վաղ առավոտյան ավտոճանապարհներին ձնահեռացման աշխատանքներ դեռ չէին իրականացվել, իսկ մեր վարորդները ռիսկի չեն դիմել»,-նշեց Ա. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտ-Երևան երթուղայինը նույնպես չի գործարկվել, իսկ Երևանից Ստեփանակերտ շարժվող երկու երթուղայիններ այս պահի դրությամբ գտնվում են Բերձորում։

«Ավտոմեքենաները տեխնիկապես սարքին վիճակում են, անվադողերը ձմեռային են»,- հավաստիացրել է նա:
 

  • Կիսվել: