երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատում են՝ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող՝ ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հաստատում են՝ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող՝ ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց

Կարմիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար և հրամանատարի տեղակալ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին:

«Տեսակցությունները տեղի են ունեցել ըստ մեր ընթացակարգերի, ինչը նշանակում է՝ անցկացվել են առանձնազրույցներ, ինչպես նաև տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում տեսակցություններ են եղել Ադրբեջանում պահվող մյուս հայերին, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են 2020-2021 թվականների ռազմական գործողությունների առնչությամբ, և որոնց մենք շարունակաբար տեսակցել ենք վերջին տարիների ընթացքում»,- ասել է Ամատունին:

 

  • Կիսվել: