երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Այս տարվա մայիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գերեվարված, ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Կազմակերպվել են անհատական ​​հանդիպումներ կալանավորների հետ և ստեղծվել են պայմաններ, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ, ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ժամանակ գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում՝ վերականգնել կամ շարունակել կապը նրանց ընտանիքների հետ համաձայն ԿԽՄԿ-ի ընթացակարգերի»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: