հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կիսում ենք ԱՄՆ պետքարտուղարի հույսը. Արցախի արտգործնախարարն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը

Կիսում ենք ԱՄՆ պետքարտուղարի հույսը. Արցախի արտգործնախարարն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ ժամեր առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե իրենք հուսով են, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադբրբեջանից:

 

«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Կարևոր է հասնել նրան, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին եւ միջազգային ահաբեկիչներին դրդել անմարդկային ագրեսիայի մեր ժողովրդավարության դեմ։

 

Կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսն առ այն, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրություն ակտիվ ու կառուցողական դեր կխաղաղ՝ կասեցնելու մարդկության դեմ Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից իրականացվող հանցագործողություններն ու ցեղասպան սպառնալիքները:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը տարածաշրջանային տևական խաղաղության համար անհրաժեշտ է»,- գրել է Արցախի արտգործնախարարը:

  • Կիսվել: