շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիպրոսը ԼՂ-ից տեղահանվածների բուժման համար Հայաստան է ուղարկել 15200 եվրո արժողությամբ դեղորայք և բժշկական նյութեր

Կիպրոսը ԼՂ-ից տեղահանվածների բուժման համար Հայաստան է ուղարկել 15200 եվրո արժողությամբ դեղորայք և բժշկական նյութեր

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմով Կիպրոսի Հանրապետությունից Հայաստան մարդասիրական օգնություն առաքելու մասին.
 
«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին` հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում վերջին դրամատիկ իրադարձություններից և ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100000 հայերի Հայաստան տեղափոխությունից հետո:
 
Կիպրոսի Հանրապետությունը, արձագանքելով Հայաստանի դիմումին և վերջինիս կողմից Արցախի հայերի ընդունման համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո երեկ՝ հունվարի 16-ին, Արցախից տեղահանված փախստականների բուժման համար Հայաստան է ուղարկել Պետական ​​առողջապահական ծառայությունների կազմակերպության կողմից տրամադրված 15200 եվրո արժողությամբ բժշկական ապրանքներ (դեղորայք և բժշկական նյութեր)։
 
Բեռի առաքումն իրականացվել է երեկ կեսօրին, օդային ճանապարհով՝ Cyprus Airways ավիաընկերության չվերթով, որն անվճար իրականացրել է տրանսպորտային տեղափոխումը։ Ցանկանում ենք հրապարակայնորեն մեր ջերմ շնորհակալությունը հայտնել այս արժեքավոր աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կտարածվի նաև այլ մարդասիրական գործողությունների և նախաձեռնությունների վրա»։

  • Կիսվել: