երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիլոմետրերով չոքեչոք՝ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը

Կիլոմետրերով չոքեչոք՝ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը

2023-ի սեպտեմբերի 19-20-ի արցախյան մեկօրյա պատերազմի ժամանակ Ամարասի մոտ վիրավորվում է դիրքապահ Թաթուլ Խաչատրյանը։ Մերձամարտի ժամանակ հակառակորդի նետած նռնակից վնասվում է ոտքը, ձեռքը ու մեջքը։ Ադրբեջանցիները սկսում են առաջանալ, աջուձախ նրանք էին։ Թաթուլն ընկնում է թփուտի մեջ։ Մի կողմից՝ բորբոքվող վերքը, եղանակը, սովն ու ծարավը, մյուս կողմից՝ ադրբեջանցիները։

Գերի հանձնվելու տարբերակը նա ինքն իր համար բացառել էր։ Մոտը մնացել էր «միայն մեկ զենք»՝ կամքի ուժը։ Յոթ օր մնում է թփուտում, յոթ օր էլ՝ հակառակորդի մոտով աննկատ սողում է՝ հուսով, որ շուտով հասնելու է հայերին։

  • Կիսվել: