ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև. ԱՀ նախագահը շնորհավորել է Միքայել Հաջիյանին

Խոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև. ԱՀ նախագահը շնորհավորել է Միքայել Հաջիյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջիյանին շնորհավորել է 70-ամյակի առթիվ:

Նախագահն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր արցախցի անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջիյանի 70-ամյակն է: Պարոն Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի լրագրության կայացման և Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում: Նրա ընտանիքը մարմնավորում է հակամարտության ամենադառը հետևանքները՝ բռնագաղթ Ադրբեջանից, այնուհետև նրա որդիները զոհվեցին

Հայրենիքի պաշտպանության մարտերում 2016 և 2020 թվականներին:

Սիրելի ՛ պարոն Հաջիյան

Խոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև, շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար: Շատ կուզեի այսօր Ձեր կողքին տեսնել Երվանդին ու Նորայրին, որոնց հիշատակը պարտավորեցնում է մեզ կիսատ չթողնել նրանց գործը: Թո՛ղ Աստված պահապան լինի Ձեր ընտանիքին և Ձեզ պարգևի առողջություն ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ՛՛:

  • Կիսվել: